Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 “Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:34
35 Խաչաձեւ Հղումներ  

և Տերն ինքը հանեց մեզ Եգիպտոսից մեծ զորությամբ, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով,


Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից քեզ դուրս բերեց հզոր ձեռքով ու բարձր բազկով, որի համար Տերը՝ քո Աստվածը, քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։


Իսրայելի քո ժողովրդին դու եգիպտացիների երկրից հանեցիր հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթ բազկով և մեծամեծ տեսիլքներով։


ապա քո որդուն կասես. “Եգիպտոսում փարավոնի ստրուկներն էինք մենք, և Տերը՝ Աստված, հզոր ձեռքով ու բարձր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


այն մեծամեծ հրաշագործությունները, որ արեց Մովսեսն Իսրայելի որդիների առջև Տիրոջ հզոր ձեռքով և բարձր բազուկով։


Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։


Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։


Փարավոնի պաշտոնյաները նրան ասացին. «Մինչև ե՞րբ պիտի տառապենք։ Արձակի՛ր մարդկանց, որպեսզի պաշտեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, թե՞ ցանկանում ես տեսնել, թե ինչպե՛ս է կործանվում Եգիպտոսը»։


Տերը՝ ձեր Աստվածը, մինչև այսօր ձեզ ո՛չ միտք տվեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնեք, ո՛չ ականջ, որ լսեք։


Սակայն ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը և կբազմապատկեմ իմ նշաններն ու հրաշքները եգիպտացիների երկրում,


Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն, Որով նախատեցին քեզ, Տե՛ր։


Նա իր ժողովրդին ասաց. «Ահա Իսրայելի որդիների ազգը մեծ է զորությամբ և մեզնից ավելի է զորանում։


Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։


Սրանք քո ժողովուրդն են ու քո ժառանգությունը, որոնց քո մեծ զորությամբ ու բարձր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից”»։


Այսօր իմ խոսքը չեմ ուղղում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են Տիրոջ՝ քո Աստծու դաստիարակությունը՝ նրա մեծագործությունները, հզոր ձեռքը և բարձր բազուկը,


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։


Քանի որ դու քաղցր և ուղիղ ես, Տե՜ր, Մեղավորներին ճանապարհ ես ցույց տալիս,


Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,


Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դեմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտությամբ, բարկությամբ ու մեծ ցասումով։


Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և եգիպտացիների երկրի վրա խավար կտիրի, թանձրամած խավար»։


Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։


“Դուք ինքներդ տեսաք, թե ի՛նչ արեցի եգիպտացիներին, և կարծես ձեզ արծիվների թևերի վրա դնելով՝ մոտեցրի ինձ։


Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջև, նա լսեց մեր ձայնը և հրեշտակ ուղարկելով՝ հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ հիմա մենք Կադես քաղաքում ենք՝ քո երկրի սահմանների մոտ։


Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում,


որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։


Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա ամպ ու մեգ դրեց մեր և եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա լցրեց և ծածկեց նրանց։ Մեր աչքերը տեսան, թե ի՛նչ արեց Տերը եգիպտացիների երկրում։ Շատ օրեր մնացիք անապատում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ