Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, և այդպիսով կիմանաք, որ Տերը սքանչելիքներ անելով Իսրայելին զատեց եգիպտացիներից։
ԵԼՔ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտացիների ողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և չի էլ լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։ |
Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, և այդպիսով կիմանաք, որ Տերը սքանչելիքներ անելով Իսրայելին զատեց եգիպտացիներից։
Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։
քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։
Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։
Այսպես է ասում Տերը. «Մի ձայն լսվեց Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային»։
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։
Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։