Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 13:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ու բոլոր մարգարեներին տեսնեք Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս շպրտված։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 13:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց”»։


Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանե՛ք դրան արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց.


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Սա մի նշան է Աստծու արդար դատաստանի, որ դուք կարժանանաք Աստծու արքայությանը, որի համար էլ չարչարանք եք կրում։


Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։


քանի որ այսպիսով ամբողջապես մուտք պիտի շնորհվի ձեզ դեպի մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։


Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։


Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։


Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։


և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


և նրանց կգցեն կրակի հնոցը։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ