Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
ԵԼՔ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ թող փոխ առնեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։ |
Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։
Եվ նրանց ասացի. “Եթե որևէ մեկը ոսկի ունի, նրա վրայից հանե՛ք դա և բերե՛ք ինձ”։ Նրանք ինձ տվեցին ոսկին. ես այն նետեցի կրակը, և ահա եղավ այս հորթը»։
Տղամարդիկ, ամեն մեկը ինչ որ ցանկացավ, իրենց կանանցից բերեցին թանկագին քարեր, գինդեր, մատանիներ, ծամակալներ, մանյակներ ու ամեն տեսակ ոսկե անոթներ։ Բոլոր տղամարդիկ ոսկե նվերներ էին բերում Տիրոջը։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։