Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Տերը շնորհ պարգևեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց։ Մովսեսը եգիպտացիների, փարավոնի, նրա բոլոր պաշտոնյաների առաջ ու ժողովրդի աչքին շատ պատկառելի դարձավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 11:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։


Ես եգիպտացիների առաջ շնորհ եմ անելու իմ ժողովրդին, և երբ ելնեք, դատարկ ձեռքով չեք ելնի։


Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։


Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։


Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմեց նրան, և նա շահեց բանտապետի բարեհաճությունը։


Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։


Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջևից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի և քեզ անվանի դարձրի երկրի վրա եղած մեծամեծների անվանը հավասար։


որը կատարեց այն հրաշքներն ու նշանները, երբ Տերը նրան ուղարկեց՝ կատարելու եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա պաշտոնյաների վրա և նրա ողջ երկրում.


Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։


Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը. եգիպտացիներից խնդրեցին ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ։


Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չելավ, մարդ, որը տեսավ Տիրոջը՝ երես առ երես,


Այդ օրը Տերը մեծարեց Հեսուին Իսրայելի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպես որ վախենում էին Մովսեսից նրա կենդանության բոլոր օրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ