Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 35:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Տղամարդիկ, ամեն մեկը ինչ որ ցանկացավ, իրենց կանանցից բերեցին թանկագին քարեր, գինդեր, մատանիներ, ծամակալներ, մանյակներ ու ամեն տեսակ ոսկե անոթներ։ Բոլոր տղամարդիկ ոսկե նվերներ էին բերում Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 35:22
18 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։


Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։


Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե գինդերը և բերե՛ք ինձ»։


Ողջ ժողովուրդն իրենց կանանց ականջներից հանեց ոսկե գինդերը և բերեց Ահարոնին։


և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։


Ամեն մեկը ինչ որ գտնում էր՝ կապուտակ, ծիրանի և կարմիր մանվածք, բեհեզ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, բերում էր։


Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։


մահիկաձև վզնոցները, նրանց դեմքի քողազարդերն


Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Զարդեղենով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանյակ։


Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։


Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ