9 Աստված ձեր հորից վերցրեց բոլոր մաքիներն ու տվեց ինձ։
9 Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։
Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։
Այն հարստությունն ու փառքը, որ Աստված վերցրեց մեր հոր ձեռքից, մերն է ու մեր որդիներինը։ Արդ, վարվի՛ր այնպես, ինչպես պատվիրել է քեզ Աստված»։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Ինձ լսելի՛ դարձրու ցնծությունը և ուրախությունը, Եվ թող ցնծան իմ տառապած ոսկորները։
Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։
Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու կիսասպիտակ գառներ։
Այդ գիշեր Հակոբը քնեց այնտեղ։ Նա իր հետ բերածներից իր եղբայր Եսավին իբրև ընծա ուղարկեց