Նա ասաց արքային. «Թող իմ տեր արքան մոռանա իմ անօրենությունը, չհիշի, որ իր ծառան հանցանք է գործել այն օրը, երբ իմ տերը դուրս էր եկել Երուսաղեմից։ Թագավորը դա թող մոռանա,
ԵԼՔ 10:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի Տիրոջ՝ ձեր Աստծու և ձեր առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։ |
Նա ասաց արքային. «Թող իմ տեր արքան մոռանա իմ անօրենությունը, չհիշի, որ իր ծառան հանցանք է գործել այն օրը, երբ իմ տերը դուրս էր եկել Երուսաղեմից։ Թագավորը դա թող մոռանա,
Դավթի սիրտը ցավեց մարդկանց հաշվառումից հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Մեծ մեղք գործեցի արվածի համար։ Արդ, ո՜վ Տեր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանի որ մեծ հիմարություն արեցի»։
Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։
Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի։ Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ ամբարիշտ։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթե քեզ ցանկալի չէ գնալս, կվերադառնամ»։
ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։
Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։
Սավուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։
Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։