Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 9:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի։ Տերն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը՝ ամբարիշտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար է Տերը, իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:27
20 Խաչաձեւ Հղումներ  

Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։


Քանզի քեզանից է քավությունը։


Իսրայելի իշխաններն ու արքան ամաչեցին և ասացին. «Արդար է Տերը»։


Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի Տիրոջ՝ ձեր Աստծու և ձեր առաջ։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։


Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթե քեզ ցանկալի չէ գնալս, կվերադառնամ»։


Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։


Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


Սավուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։


Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։


Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։


Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։


Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։


Աքարը պատասխան տվեց և ասաց Հեսուին. «Արդարև, ես մեղք գործեցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու առաջ և այս բանն արեցի.


Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ