ԵԼՔ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։ |
Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։
Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Վերցրո՛ւ գավազանդ և ձեռքդ երկարի՛ր Եգիպտոսի ջրերի վրա՝ նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրանցքների վրա, նրանց ջրակույտերի վրա, և ջուրը կվերածվի արյան։ Եվ արյուն կդառնա եգիպտացիների ողջ երկրում եղած փայտե ու քարե ամանների ջուրը”»։