Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ծխից մորեխներ դուրս եկան երկրի վրա. և նրանց տրվեց զորություն՝ կարիճի խայթոցների նման։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց հրաման տրվեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն, իսկ նրանց չարչարանքն էլ նման էր մարդուն հարվածող կարիճի խայթոցների։


Թրթուրի մնացորդները մորեխը կերավ, մորեխի մնացորդները ջորյակը կերավ, և ջորյակի մնացորդները կերավ երևիլը։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


անցկացրեց քեզ մեծ ու ահազդու անապատի միջով, որտեղ օձն ու կարիճը խայթում էին, ծարավում էինք և ջուր չկար, և նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբյուր բխեցրեց։


Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»։


Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։


Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։


խաղաց գրվիճի պես. քո խառնիճաղանջ ամբոխը նման է ցուրտ օրը ցանկապատին կպած մորեխի. արևը ծագեց, և խաղաց ու չճանաչեց իր տեղը։ Վա՜յ նրանց։


Այնտեղ կրակը կուտի քեզ, և սուրը կկործանի քեզ, կուտի քեզ մորեխի պես և կծարավի ջորյակի նման։


դու էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև զայրանալով պիտի զայրանան, ու քեզ վրա պիտի հարձակվեն, քանի որ դու կարիճների մեջ բնակվելիս պիտի լինես։ Նրանց խոսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև դառնացնող ժողովուրդ են։


Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հավաքվի այնպես, ինչպես մեկը, որ մորեխ է հավաքում փոսից. այդպես էլ ծաղրելու են ձեզ։


Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։


նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։


Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստվող ձիերի, իսկ գլուխների վրա կարծես ոսկե պսակներ էին. երեսները նման էին մարդու երեսների,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ