Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Վերցրո՛ւ գավազանդ և ձեռքդ երկարի՛ր Եգիպտոսի ջրերի վրա՝ նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրանցքների վրա, նրանց ջրակույտերի վրա, և ջուրը կվերածվի արյան։ Եվ արյուն կդառնա եգիպտացիների ողջ երկրում եղած փայտե ու քարե ամանների ջուրը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 7:19
15 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող վերամիանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»։


Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և եգիպտացիների երկրի վրա խավար կտիրի, թանձրամած խավար»։


Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։


Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, կանգնի՛ր փարավոնի առաջ, երբ նա դեպի ջուրը կգնա։ Եվ նրան կասես. “Այսպես է ասում Տերը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։


Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։


Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։


Եթե պատահի, որ չհավատան այդ երկու նշաններին էլ և չանսան քո ձայնին, ապա գետի ջրից կվերցնես, կթափես ցամաքին, և գետից վերցրած ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»։


Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։


Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։


Բոլոր արհեստավորները տրտմությամբ են համակվելու, բոլոր տարազագործները տխրելու են, և նրանց սրտերը ցավելու են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ