Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց
ԵԶՐԱՍ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեկոյան զոհի ժամին վեր կացա իմ տառապանքից, իմ պատառոտված հագուստներով ծնկաչոք խոնարհվեցի և ձեռքերս տարածելով՝ վեր բարձրացրի դեպի Տերը՝ Աստված, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեկոյան զոհաբերությանը վեր կացա իմ տառապանքի տեղից և իմ պատառոտված հագուստով ու վերարկուով ծունկի իջա և ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը |
Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց
և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դեպի երկինք տարածած Սողոմոնն ավարտեց Տիրոջն ուղղված այս բոլոր աղոթքներն ու աղերսանքները,
(Սողոմոնը պղնձե պատվանդան էր պատրաստել ու դրել տաճարի բակի մեջտեղում։ Նրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն)։ Դրա վրա կանգնելով՝ նա Իսրայելի բոլոր ժողովականների առջև ծնրադրեց և ձեռքերը դեպի երկինք տարածելով՝
Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
Եվ Մովսեսն ասաց նրան. «Երբ դուրս գամ քաղաքից, ձեռքս կմեկնեմ առ Աստված, և որոտը կդադարի, կարկուտ ու անձրև այլևս չեն տեղա, որպեսզի դու համոզվես, որ երկիրը Տիրոջն է։
Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։