և Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, ոչ թե կյանքի երկար օրեր խնդրեցիր, հարստություն կամ քո թշնամիների մահը, այլ խնդրեցիր խելամտություն՝ դատ անելու,
ԵԶՐԱՍ 8:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ մարդ ուղարկեցի Եղիազարի, Արիելի, Սեմեայի, Առնաամի, Արիբի, Եղնաթանի, Նաթանի, Զաքարիայի, Մեսողաամի, Հովարիբի և Հեղմաթամի մոտ, որոնք իմաստուն մարդիկ էին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։ |
և Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, ոչ թե կյանքի երկար օրեր խնդրեցիր, հարստություն կամ քո թշնամիների մահը, այլ խնդրեցիր խելամտություն՝ դատ անելու,
Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։
Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Քիրամը նաև ասում էր. «Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը և Դավիթ արքային տվել է խելամտությամբ ու իմացությամբ օժտված իմաստուն որդի, որ տուն կառուցի Տիրոջ համար և թագավորական պալատ՝ իր համար։
Նրանց հավաքեցի այն գետի ափին, որ հոսում է Եվիով, և երեք օր օթևանեցինք այնտեղ։ Փնտրեցի ժողովրդի բազմության մեջ, բայց քահանաների որդիներից և ղևտացիների որդիներից ոչ ոքի չգտա։
և նրանց առաքեցի Գանձավորներ կոչված վայրի իշխանների մոտ՝ նրանց բերանը դնելով այն խոսքերը, որ պիտի խոսեին Գանձավորներ կոչված վայրի տաճարի սպասավոր եղբայրների հետ, որպեսզի մեր Աստծու տան համար սաղմոսերգուներ բերեին մեզ։
Եվ քանի որ Աստծու բարերար ձեռքը մեզ հետ էր, մեզ մոտ եկան Իսրայելի որդի Ղևիի որդիներից. առաջինը եկան նրա որդիները և եղբայրները՝ տասնութ հոգի,
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։