Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Այն ժամանակ մարդ ուղարկեցի Եղիազարի, Արիելի, Սեմեայի, Առնաամի, Արիբի, Եղնաթանի, Նաթանի, Զաքարիայի, Մեսողաամի, Հովարիբի և Հեղմաթամի մոտ, որոնք իմաստուն մարդիկ էին,

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։


Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։


Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։


Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցով կայունությունը երկար կդիմանա։


Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։


Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։


Սեղեմիան, Նաթանը, Ադայիան,


Հարիմի որդիներից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեքիելը և Ոզիան.


Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութ մարդ.


Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անուններն են՝ Եղիփաղետ, Հեիել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն մարդ.


Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։


Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։


Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։


Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր,


Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներից մարդ չգտա։


Նրանց պատվիրեցի, որ գնան Ադդով իշխանի մոտ՝ Քասիփիա կոչված տեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ