Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 և նրանց առաքեցի Գանձավորներ կոչված վայրի իշխանների մոտ՝ նրանց բերանը դնելով այն խոսքերը, որ պիտի խոսեին Գանձավորներ կոչված վայրի տաճարի սպասավոր եղբայրների հետ, որպեսզի մեր Աստծու տան համար սաղմոսերգուներ բերեին մեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանց պատվիրեցի, որ գնան Ադդով իշխանի մոտ՝ Քասիփիա կոչված տեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Կգաս արքայի մոտ և նրա հետ այսպես կխոսես»։ Եվ Հովաբը նրան հայտնեց այն, ինչ պետք է ասեր։


Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։


Տաճարի սպասավորները. Առաղի որդիները, Ասուփի որդիները, Տաբովթի որդիները,


Տաճարի բոլոր սպասավորներն ու Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։


Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։


Այն ժամանակ մարդ ուղարկեցի Եղիազարի, Արիելի, Սեմեայի, Առնաամի, Արիբի, Եղնաթանի, Նաթանի, Զաքարիայի, Մեսողաամի, Հովարիբի և Հեղմաթամի մոտ, որոնք իմաստուն մարդիկ էին,


Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։


Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Եթե նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, և իմ աչքի առաջ կապրես. ու եթե անարգի միջից դուրս հանես պատվականը, կլինես ինչպես իմ բերանը, ու եթե նրանք վերադառնան դեպի քեզ, և ոչ թե դու նորից դառնաս դեպի նրանց,


Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում,


Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։


Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ