ԵԶՐԱՍ 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կառուցվի երեք շարք ամուր քարերով և մի շարք փայտով. այսպես շինվի ու ծածկվի ողջ տաճարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մեծ քարերից՝ երեք շարք և նոր փայտից՝ մեկ շարք, և ծախսը արքունիքից թող տրվի։ |
Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։
Թող հայտնի լինի թագավորիդ, որ մենք, գնալով Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ քաղաքը, տեսանք, որ ընտիր քարերով շինում էին Տիրոջ՝ մեծ Աստծու տաճարը, փայտե գերաններ էին դնում պատերի մեջ, և նրանց ձեռքում գործը հաջողությամբ առաջ էր գնում։
Ես հրամայում եմ, որ ոչ ոք չարգելի Իսրայելի ծերերին՝ Տիրոջ՝ իրենց Աստծու տունը շինելու, այլև իմ թագավորության հարստությունից՝ գետի այն կողմերից հավաքված հարկերից, թող ամենայն ուշադրությամբ տրվեն այդ մարդկանց ծախսերը, որպեսզի գործը չխափանվի։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Եվ երկիրն օգնեց կնոջը, բացեց իր բերանը և կուլ տվեց այն ջուրը, որ վիշապը թափել էր իր բերանից։