Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով և պարիսպ կառուցեց եղևնափայտով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:36
10 Խաչաձեւ Հղումներ  

Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։


Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։


Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան բակի կենտրոնը։ Այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը չէր կարող տեղավորել ողջակեզները, ընծաներն ու ճարպերը։


Պատրաստեց նաև քահանաների սրահը, մեծ սրահը և սրահի դռները. նա դրանց դռները պատեց պղնձով։


Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։


կառուցվի երեք շարք ամուր քարերով և մի շարք փայտով. այսպես շինվի ու ծածկվի ողջ տաճարը։


Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։


Ինձ տարավ ներքին դռան գավիթը, որ հարավային կողմն էր նայում. չափեց հարավ նայող դուռը, որ նույն չափն ուներ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ