Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ես հրամայում եմ, որ ոչ ոք չարգելի Իսրայելի ծերերին՝ Տիրոջ՝ իրենց Աստծու տունը շինելու, այլև իմ թագավորության հարստությունից՝ գետի այն կողմերից հավաքված հարկերից, թող ամենայն ուշադրությամբ տրվեն այդ մարդկանց ծախսերը, որպեսզի գործը չխափանվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Արդ մենք քեզ տեղեկացրինք, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի և սրա պարիսպները կանգնեցվեն, դու խաղաղություն չես ունենա»։


Երբ Արսասես թագավորի, այսինքն՝ Արտաշեսի հարկահանը բերելով կարդաց այս գիրը Հռեումի և Սամսա գրչի և նրա ծառայակիցների առջև, նրանք մեծ զորությամբ ու այրուձիով շուտափույթ Երուսաղեմ և Հուդայի երկիր գնալով՝ հրեաներին արգելեցին կառուցել և խափանեցին գործը։


Բայց Տիրոջ՝ Աստծու աչքը գերությունից դարձած հրեաների վրա էր, և չխափանեցին նրանց գործը, մինչև որ տեղեկացնեին Դարեհ արքային։ Նրանք հարկահան ուղարկեցին, որպեսզի Դարեհին գրով տեղեկացնեն այս մասին։


Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


կառուցվի երեք շարք ամուր քարերով և մի շարք փայտով. այսպես շինվի ու ծածկվի ողջ տաճարը։


Այսուհետ հրեաների իշխաններին և Իսրայելի ծերերին թո՛ւյլ տվեք շինել Աստծու տունը, և թող Աստծու տունը շինեն իր տեղում։


Տիրոջը՝ երկնքի Աստծուն ողջակեզ մատուցելու համար անխափան կերպով ցուլ, խոյ, գառ, ցորեն, աղ, գինի և ձեթ թող տրվի նրանց օրըստօրե՝ ըստ Երուսաղեմում եղող քահանաների պահանջի, ինչ որ խնդրեն։


Այս գիրն ուղարկվում է թագավորի և նրա յոթ խորհրդականների անունից, որպեսզի Եզրասը, որի ձեռքում է Աստծու օրենքը, այցելի հրեաներին և երուսաղեմացիներին


որովհետև թագավորը հրաման էր տվել նրանց այնտեղ լինել և անխափան սպասավորել։


Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։


Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ