Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ Տիրոջ տան հարստությունը՝ արծաթեղեն և ոսկեղեն, որ Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղեմից՝ Տիրոջ տնից, և դրել Բաբելոնում, հրամայեց դուրս հանել, որպեսզի տանեն Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը, ու դնեն իր տեղում՝ Աստծու տանը, որտեղ էր նախօրոք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նաև՝ Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմում եղող տաճարից և բերել Բաբելոն, թող հետ տրվեն և տարվեն Երուսաղեմի տաճարը՝ իրենց տեղը, և դրվեն Աստծու տանը”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


Եվ այս տան արծաթեղեն ու ոսկեղեն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը, Երուսաղեմից վերցնելով, տարել էր իր աստվածների տունը, Կյուրոս թագավորը, վերցնելով արքունի տաճարից, տվեց Սամանասար գանձապահին


Ինչ որ խոսեցի, կհայտնես նաև քահանաներին ու համայն ժողովրդին, թե այսպես է ասում Տերը. «Ականջ մի՛ դրեք այն մարգարեների խոսքերին, որ մարգարեություն են անում ձեզ համար և ասում. “Ահա Տիրոջ տան սպասքն այժմ ևեթ Բաբելոնից պիտի վերադարձվի”։ Բայց դա զուր են մարգարեանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։


Դահճապետն առավ նաև կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. որը ոսկի էր, վերցրեց իբրև ոսկի, որն արծաթ էր՝ իբրև արծաթ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ