Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելը և նրա որդիները, Հուդայի որդիները, ինչպես նաև Ենադադի որդիներն ու նրա ղևտացի եղբայրները վերակացուներ եղան Տիրոջ տան գործերի վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 3:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,


Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,


Ղևտացիները. Սեդուիի սերնդից Հեսուի և Կադմիելի որդիները յոթանասունչորս հոգի էին։


Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։


Նրանից հետո մեկ այլ բաժին՝ Բեթազարիայից մինչև անկյունը և մինչև շրջադարձը, ստանձնեց Ենգադի որդի Բանին։


Ղևտացիները. Ուդայիդի ժառանգներից Հեսուի որդի Կադմիելի որդիները՝ յոթանասուներեք։