Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։


«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,


Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Երուսաղեմում ղևտացիների առաջնորդն ու վերակացուն Միքայի որդի Մատթանի որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Ոզան էր։ Նա Ասափի ժառանգներից էր, որոնք սաղմոսերգուներ էին Տիրոջ տանը,


Զեքրիի որդի Հովեսը առաջնորդ և վերակացու էր նրանց վրա, իսկ Ասանի որդի Հուդան երկրորդն էր քաղաքի կառավարման մեջ։


Եվ նրանց եղբայրները՝ ղևտացիները, ըստ իրենց գերդաստանների, նշանակված էին Աստծու տան խորանի սպասավորության ողջ գործին։


Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։


Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։


վերակացու էին բեռնակիրների ու ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից ոմանք էլ քարտուղարներ, դատավորներ ու դռների պահապաններ էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ