Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:12
15 Խաչաձեւ Հղումներ  

այլ այդ գումարը գործավորներին պետք է տային, որպեսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։


չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։


Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։


Հավատարիմ մարդը մեծ օրհնություն պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։


Իմ եղբայր Անանին և պալատի իշխան Անանիային, նշանակեցի Երուսաղեմի վրա, որովհետև նա ճշմարիտ այր էր և շատերից ավելի երկյուղած էր Աստծու նկատմամբ։


Պատրաստեցին և հավատարմությամբ այնտեղ բերեցին երախայրիքներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնենիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին իր փոխանորդն էր։


Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։


Նրանց տրված արծաթի հաշիվը չէին պահանջում, որովհետև նրանք ազնվորեն էին աշխատում։


Ղևիի որդիները՝ Գեթսոնը, Կահաթն ու Մերարին։


Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։


Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելը և նրա որդիները, Հուդայի որդիները, ինչպես նաև Ենադադի որդիներն ու նրա ղևտացի եղբայրները վերակացուներ եղան Տիրոջ տան գործերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ