ԵԶՐԱՍ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ10 Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ10 Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։ Տես գլուխը |
Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։