ԵԶԵԿԻԵԼ 8:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։ |
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։
Ահա թե ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրև ավար, իմ աչքի առաջ կործանելու եմ և՛ ձեզ, և՛ այդ քաղաքը, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։
այն չարիքների պատճառով, որ նրանք կատարեցին՝ ինձ դառնացնելու համար, քանզի գնացին խունկ ծխելու և պաշտելու օտար աստվածներին, որոնց դուք և ձեր հայրերը չէիք ճանաչում։
Եվ իմ բարկությունն ու զայրույթը կաթեց ու բորբոքվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավեր ու անապատ դարձան, ինչպես այսօր են»։
Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։
Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։
Զայրույթս քեզ վրա եմ թափելու և խնամքս քո վրայից վերցնելու եմ. հանգստանալու եմ և այլևս հոգ չեմ անելու։
Քո դեմ եմ ուղղելու նաև քո հանդեպ ունեցած իմ վրեժխնդրությունը. նրանք քեզ հետ վարվելու են իմ զայրույթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ, և ինչ որ մնա քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին կրակով ոչնչացնելու են։
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։
Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի.
այնպես էլ կաղաղակեն Տիրոջը, բայց չի լսի նրանց և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ, քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
«Եվ կլինի, որ ինչպես երբ նա խոսեց, և չլսեցին նրան, նույնպես երբ աղաղակեն, չի լսի նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։
Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։
Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։