Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 9:5
18 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։


Եվ նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Յուրաքանչյուրն իր սուրը թող կապի իր ազդրին. մտե՛ք բանակատեղիի մի մուտքից ու անցե՛ք դեպի մյուսը, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, իր ընկերոջն ու իր մերձավորին”»։


Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին։


Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։


Ահավասիկ այդ ամենը հասավ Զորությունների Տիրոջ ականջին։ Եվ թեկուզ տները բազմաթիվ լինեն, նրանք ավերակ են դառնալու, եթե մեծ ու գեղեցիկ էլ լինեն, ոչ ոք չի լինելու, որ բնակվի նրանց մեջ։


Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։


Ես՝ Տերս, խոսեցի։ Կգա ժամանակ, այդպես կանեմ ու հետ չեմ կանգնի, ոչ էլ կողորմեմ, ոչ էլ կսփոփեմ, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ քեզ կպատժեմ,- ասում է Ամենակալ Տերը։- Ուստի քեզ դատելու եմ ըստ քո թափած արյան, ըստ քո խորհուրդների եմ քեզ պատժելու, ո՛վ դու, պի՛ղծ ու անվանարկյա՛լ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»։


Եվ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսա, երբ քաղաքն օծելու էի մտնում։ Իմ տեսած կառքի տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ։ Երեսս ի վայր ընկա։


Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։


քեզ վրա ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ քեզնից վրեժխնդիր եմ լինելու, քեզ հատուցել եմ տալու քո բոլոր կուռքերի համար։ Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև քո ընթացքին համապատասխան՝ հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Եվ պիտի իմանաս, որ ես եմ Տերը”։


Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


Սավուղի գնալուց մի օր առաջ Տերը Սամուելին հայտնել էր նրա մասին ու ասել.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ