Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Քո դեմ եմ ուղղելու նաև քո հանդեպ ունեցած իմ վրեժխնդրությունը. նրանք քեզ հետ վարվելու են իմ զայրույթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ, և ինչ որ մնա քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին կրակով ոչնչացնելու են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:25
17 Խաչաձեւ Հղումներ  

Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։


Նրա ամուսինը լի է նախանձով և սրտմտությամբ և չի խնայելու դատաստանի օրը,


Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։


Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։


զորքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով։ Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորվեն։ Իսկ նրանց տները թող հրդեհեն։


“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։


Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։


Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը, բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը, որովհետև վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրա։


Ըստ այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքների՝ Տերը նրան կմեկուսացնի Իսրայելի բոլոր որդիներից, որպեսզի չարիք հասցնի նրան։


Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ