Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
ԵԶԵԿԻԵԼ 34:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Թող իմ աղեղն ամպերի մեջ լինի, որպեսզի տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող շնչավոր բոլոր էակների միջև հաստատված հավիտենական ուխտը»։
Այն օրն Իսրայելը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի՝ օրհնության արժանանալով այն երկրում,
Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։
նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։
որովհետև իմ սուրբ լեռան վրա, Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տերը՝ Աստված,- Իսրայելի բովանդակ տունը մշտապես ինձ է ծառայելու, այնտեղ եմ ձեզ ընդունելու, այնտեղ եմ ձեր ընծաներին բարեհաճությամբ նայելու, ձեր բոլոր երախայրիքները ձեր սուրբ ընծաներով հանդերձ
նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։
Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։
Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։
Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։
ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, և հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։
այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։
և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։
Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։
Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։