նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
ԵԶԵԿԻԵԼ 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։ |
նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։
Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։
Այս խոսքերը դու կասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տա։
որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,
ո՛չ էլ բազում օտարազգիների կամ այլալեզուների և ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խոսքը չես հասկանում։ Եթե այդպիսիների մոտ անգամ ուղարկեի քեզ, նրանք, այնուամենայնիվ, քեզ կլսեին։
Ահա ես քեզ հաստատուն դարձրի նրանց առջև. քո զորությունն ավելի կամրացնեմ նրանց հակառակության դեմ։
Բայց չկամեցան լսել, այլ դարձրին իրենց թիկունքը հիմարությամբ և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։
Իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու իմ օրենքներն ու խոսքերը, որ Ամենակալ Տերն ուղարկեց իր Հոգով՝ նախկին մարգարեների միջոցով. մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջից։
Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար։
Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։
և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։