Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 24:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 24:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած մեկը, եթե որևէ վայրի կենդանի կամ ուտելի թռչուն որսա, պետք է թափի դրա արյունն ու այն ծածկի հողով,


Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։


նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին


Երկի՛ր, մի՛ ծածկիր արյունն իմ մարմնի. և տեղ չգտնվի իմ աղաղակի համար։


Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։


այն իբրև ջուր գետնի՛ն թափիր,


Իզուր արյուն թափեցիր ու թաթախվեցիր, քո արած խորհուրդներով պղծվեցիր, քո օրերը մոտեցրիր և քո կյանքի վախճանին մոտեցար։ Դրա համար քեզ ազգերին նախատինք դարձրի, բոլոր երկրների համար՝ ծաղրի առարկա,


«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։


Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ