Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 19:14
15 Խաչաձեւ Հղումներ  

և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով՝ խաղաղություն կխնդրի։


Կանչեց իր տասը ծառաներին, յուրաքանչյուրին մեկական մնաս տվեց և ասաց. “Շահարկե՛ք դրանք, մինչև որ գամ”։


Երբ նա վերադարձավ՝ թագավոր օծված, կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ էր շահել։


Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։


Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։


«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։


և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ