ԵԶԵԿԻԵԼ 3:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար իբրև հանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։ |
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
Դու էլ գոտեպնդվի՛ր, գնա՛ և ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ։ Չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը։
Նրա դռները տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագավորներն ու իշխանները հեթանոսների մեջ էին. օրենք ու մարգարեներ չկային, չկային և նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։
«Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։
Այն օրը փրկվածի առջև բացվելու է բերանդ. խոսելու ես, այլևս համր չես մնալու և նրանց համար նշան ես լինելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։
Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։
Արդ, թող ոչ ոք ո՛չ դատի, ո՛չ էլ հանդիմանի. իմ ժողովուրդը, սակայն, հակառակող քահանայի է նման»։