Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։
ԵԶԵԿԻԵԼ 28:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Սիդո՛ն։ Փառավորվելու եմ քո մեջ։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը, երբ քո դատաստանն անեմ։ Եվ ես սրբաբանվելու եմ քո մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։ |
Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։
Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։
Եվ բոլոր եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ»։
Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։
Առջևից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված. երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց»։
Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։
«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։
Բայց արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպեսզի աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միակ Աստվածը»։
Ահա ես կանգնած եմ քո դեմ, ո՛վ դու, որ բնակվում ես Տյուրոսի ծործորներում ու դաշտերում,- ասում է Տերը.- դուք էիք, որ ասում էիք. “Ո՞վ կզարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կմտնի մեր բնակատեղին”։
Ահա ես քեզ վրա եմ գալու,- ասում է Զորությունների Տերը,- քեզ վրա, ո՛վ դու ամբարտավան, որովհետև հասել է քո օրը, քեզնից վրեժխնդիր լինելու ժամանակը։
ընդունելու եմ որպես անուշահոտություն՝ ձեզ դուրս բերելու ժողովուրդների միջից և ձեզ ընդունելու համար այն երկրներից, որտեղ ցրիվ էիք եկել։ Ու ձեր մեջ՝ ժողովուրդների դիմաց, սրբաբանվելու եմ։
Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես քո դեմ եմ, Տյուրո՛ս, բազում ազգերի քո դեմ եմ հանելու, ինչպես որ ծովն է ելնում իր ալիքներով։
դրա համար էլ ահա ես քո և քո բոլոր գետերի դեմ եմ և եգիպտացիների քո երկիրն ավերածության, սրի ու կործանման եմ մատնելու Մակդոդից ու Սուհենից մինչև եթովպացիների սահմանները։
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
Եվ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծվեց այդ ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ այդ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը,- ասում է Ամենակալ Տերը,- երբ սրբագործվեմ ձեր մեջ, դրանց աչքի առաջ։
Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։
Այսպես եմ ես ցույց տալու իմ մեծությունը, սրբանալու եմ, փառավորվելու ու ճանաչվելու ազգերի առաջ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։
երկրի բոլոր ժողովուրդները թաղելու են նրանց։ Եվ նրանց համար նշանավոր է լինելու այն օրը, երբ ես փառավորվելու եմ,- ասում է Տերը՝ Աստված։-
Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես ձեր դեմ եմ ու ձեր մեջ դատաստան կանեմ այդ ազգերի առաջ
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։
Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։
«Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված,- կբացեմ քո զգեստները և կգցեմ քո երեսի վրա, ազգերին ցույց կտամ քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։