Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ահա ես կանգնած եմ քո դեմ, ո՛վ դու, որ բնակվում ես Տյուրոսի ծործորներում ու դաշտերում,- ասում է Տերը.- դուք էիք, որ ասում էիք. “Ո՞վ կզարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կմտնի մեր բնակատեղին”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 21:13
21 Խաչաձեւ Հղումներ  

Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ, Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։ Այնժամ ասացին հեթանոսների մեջ. «Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։


Սոկքովթից ելնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Ոթոմում՝ անապատի եզրին։


Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


և ամայի լեռների վրա։ Քո զորությունը, քո բոլոր գանձերը և քո մեղքի բարձունքները, քո բոլոր սահմանների մեջ ավարի պիտի մատնեմ։


Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դեմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտությամբ, բարկությամբ ու մեծ ցասումով։


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Ահա ես քեզ վրա եմ գալու,- ասում է Զորությունների Տերը,- քեզ վրա, ո՛վ դու ամբարտավան, որովհետև հասել է քո օրը, քեզնից վրեժխնդիր լինելու ժամանակը։


Ահա ես քո դեմ եմ, ո՛վ դու կործանիչ լեռ,- ասում է Տերը,- դու, որ կործանում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրա եմ երկարելու և քեզ ժայռերից ներքև եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձված լեռան։


Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։


Աշխարհում գոյություն ունեցող բոլոր երկրների թագավորները չհավատացին, թե թշնամին կարող է ներս մտնել Երուսաղեմի դարպասներից։


Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ՝ սնոտի, ահա դրա համար,- ասում է Ամենակալ Տերը,-


Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես ձեր դեմ եմ ու ձեր մեջ դատաստան կանեմ այդ ազգերի առաջ


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ