և բաբելացիների արքայի բոլոր զորավարները՝ Ներգել-Սարասարը, Սարմագադ-Նաբուվը, Սարսեքիմը, Ռափսարիսը և Ներգելսարասարը, Ռաբմագն ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան և բազմեցին միջին դռան առաջ։
ԵԶԵԿԻԵԼ 26:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։ |
և բաբելացիների արքայի բոլոր զորավարները՝ Ներգել-Սարասարը, Սարմագադ-Նաբուվը, Սարսեքիմը, Ռափսարիսը և Ներգելսարասարը, Ռաբմագն ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան և բազմեցին միջին դռան առաջ։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։
Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, վիրավորների հեծեծելուց, քո մեջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։
Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին
և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։