Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:24
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։


Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։


Քեզնից վրեժխնդիր եմ լինելու շնանալու և արյուն թափելու համար, քեզնից քո արյունն եմ պահանջելու՝ զայրույթի ու նախանձի արյունը։


ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան


Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։


Բռնեցին թագավորին և բերեցին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մոտ, որը նրա հետ դատաստան տեսավ։


Սեդեկիայի աչքերը կուրացրեց և ձեռքերը կապեց շղթաներով։ Բաբելացիների արքան տարավ նրան Բաբելոն և մինչև նրա մահվան օրը նրան պահեց ջրաղացի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ