Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 27:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Աղաղակիդ ձայնից քո նավավարները խիստ սարսափելու են

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 27:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։


քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն Իսրայելի հպարտության նման, որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,


Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։


Լսեցին ժողովուրդները և դողացին։ Սարսափը պատեց Քանանի բնակիչներին։


մեկ ժամում քո այնչափ հարստությունը վատնվեց»։ Եվ ամեն նավավար ու նավազ և բոլոր նրանք, որ նավարկում են ծովով, հեռու պիտի կանգնեն լալով,


որովհետև Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցվի, նրա բոթը պիտի լսվի ազգերի մեջ։


Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։


Դրանից սրբարանինն է լինելու հինգ հարյուրական ձողաչափ՝ չորս կողմերից, բաց տարածությունների շուրջն էլ՝ հիսունական կանգուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ