Պիտի գան քաղդեացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։
ԵԶԵԿԻԵԼ 23:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ զորքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով։ Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորվեն։ Իսկ նրանց տները թող հրդեհեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։ |
Պիտի գան քաղդեացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։
Քաղդեացիները հրով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և քանդեցին Երուսաղեմի պարիսպները։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Քո դեմ եմ ուղղելու նաև քո հանդեպ ունեցած իմ վրեժխնդրությունը. նրանք քեզ հետ վարվելու են իմ զայրույթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ, և ինչ որ մնա քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին կրակով ոչնչացնելու են։
Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։
Ամբարշտությունը վերացնելու եմ երկրից. բոլոր կանայք խրատվելու են և այլևս չեն հետևելու սրանց ամբարշտությանը։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ո՛վ արյունոտ քաղաք, կաթսա՝ լի ժանգով. ժանգն էլ նրա միջից դեռ չի անցել։ Միսը կտոր-կտոր դուրս է հանել դրա միջից՝ նրա վրա առանց վիճակ գցելու,
չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։
Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։