Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 23:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Ամբարշտությունը վերացնելու եմ երկրից. բոլոր կանայք խրատվելու են և այլևս չեն հետևելու սրանց ամբարշտությանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 23:48
15 Խաչաձեւ Հղումներ  

Սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։


Այսպիսով քեզնից հեռացնելու եմ ամբարշտությունդ ու պոռնկությունդ, որ եգիպտացիների երկրից էին։ Եվ աչքդ նրա ուղղությամբ այլևս չես բարձրացնի, այլևս Եգիպտոսը չես հիշի”։


Տներդ են կրակով այրելու, բազում կանանց առաջ քեզնից վրեժխնդիր են լինելու։ Քեզ քո պոռնկությունից հետ եմ դարձնելու, և դու այլևս նրանց վարձ չես տալու։


ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն ավերվելու են, բարձրադիր վայրերը՝ ամայանալու, որպեսզի ձեր զոհասեղանները ջնջվեն ու վերանան, ձեր կուռքերը ջարդուփշուր լինեն ու անհետանան, ձեր մեհյանները ոչնչանան, ձեր ձեռքի գործերն անհետ կորչեն,


«Կպակասեն մարդ և անասուն, կպակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կտկարանան ամբարիշտները, և անօրեններին կվերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։


Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։


Քեզ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, ցիրուցան եմ անելու երկրներով մեկ, և քո միջից քո պղծությունը վերանալու է։


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


որին տենչում է մեր հոգին։ Գիշերով իմ հոգին դեպի քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանի որ քո հրամանները լույս են երկրի վրա։ Արդարությո՛ւն սովորեք, ո՛վ երկրի բնակիչներ,


Թող քարկոծեն ու սպանեն նրան, որովհետև նա փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


զորքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով։ Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորվեն։ Իսկ նրանց տները թող հրդեհեն։


Ձեր ամբարշտությունը ձեզ վրա է գալու, և պատիժ եք կրելու ըստ ձեր խորհուրդների։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված”»։


Ամբողջ Իսրայելը, այդ լսելով, թող զարհուրի, և ձեր մեջ ոչ ոք թող չհանդգնի նման չար արարք կատարել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ