Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 22:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։


Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։


Ձեր արծաթը փորձված չէ, ձեր պանդոկապանները գինուն ջուր են խառնում,


Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա, մաքրելու համար քեզ պիտի այրեմ քուրայում, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ամբարտավաններին պիտի խոնարհեցնեմ։


Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ, նույնպես պարտության են մատնվելու. փախչողն էլ պիտի բռնվի։ Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են»։


Ահավասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ հանուն արծաթի, և փրկեցի քեզ աղքատության հնոցից։


Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ուստի ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ խառնուրդ դարձաք, ուրեմն ձեզ ընդունելու եմ Երուսաղեմում,


ինչպես որ մեկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարն է հավաքում՝ նրա վրա կրակ փչելու և ձուլելու համար։ Նույն ձևով էլ ձեզ եմ ընդունելու իմ բարկությամբ. հավաքելու և ձուլելու եմ ձեզ.