Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 ինչպես որ մեկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարն է հավաքում՝ նրա վրա կրակ փչելու և ձուլելու համար։ Նույն ձևով էլ ձեզ եմ ընդունելու իմ բարկությամբ. հավաքելու և ձուլելու եմ ձեզ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա, մաքրելու համար քեզ պիտի այրեմ քուրայում, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ամբարտավաններին պիտի խոնարհեցնեմ։


Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար։


Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։


Նրանք հավաքելու են իրենց բերքը,- ասում է Տերը,- բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրա, որոնց տերևն անգամ պիտի թափվի. ինչ տվել եմ նրանց, պիտի գնա նրանցից»։


Ուստի ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ խառնուրդ դարձաք, ուրեմն ձեզ ընդունելու եմ Երուսաղեմում,


ձեզ իմ բարկության հրով եմ հալեցնելու, ու դուք ձուլվելու եք նրա մեջ.


Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։


այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։


Բարկությունս թափեցի նրանց վրա այն արյան համար, որ թափել էին այդ երկրում, և որ իրենց կուռքերով պղծել էին այն։


դրա համար կմատնվեն ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ