4 Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։
4 Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։
«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։
Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։
որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։
Ով արծաթը նենգությամբ է տալիս, նման է խեցու. ողորկ շուրթերը ծածկում են տրտմագին սրտերը։