Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։


Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։


Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։


Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։


արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։


Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։


«Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։


Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։


Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։


Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.


Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ.


Ով չընկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ