Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
ԵԶԵԿԻԵԼ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ծննդի ժամանակ՝ այն օրը, երբ ծնվեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց, ստինքներդ չկապեցին, ջրով չլվացվեցիր՝ սրբագործվելու համար, աղով չաղվեցիր, ոչ էլ խանձարուրի մեջ փաթաթվեցիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։ |
Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։
Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։
և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։
և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։