ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ20 Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ20 Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։ Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։