Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
ԵԶԵԿԻԵԼ 16:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը. |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ Սիոն քաղաքը, որը լի էր ողջամտությամբ, որտեղ արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։
«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի այն մարգարեների դեմ, ովքեր մարգարեանում են այնտեղ, և ասա՛ այն մարգարեներին, ովքեր իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում. մարգարեացի՛ր ու նրանց ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։
Եվ քո պոռնկության մեջ քեզ հետ, ի տարբերություն բոլոր կանանց, հակառակը տեղի ունեցավ, և քեզ պես չպոռնկացան, քանի որ նրանք տղամարդկանցից վարձ էին առնում, մինչդեռ հոմանիներիդ դու էիր վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցավ”։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. այն բանի համար, որ դրամդ վատնեցիր ու հոմանիներիդ առաջ պոռնկական ամոթալի արարքդ ու բոլոր պիղծ խորհուրդներդ բացահայտեցիր, ինչպես նաև որդիներիդ արյան համար, որոնց հոմանիներիդ էիր տալիս,
Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։
Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։
Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։
բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։
Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Եթե միայն գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե դու ինքդ նրանից ուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։
Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։