Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 16:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Եվ քո պոռնկության մեջ քեզ հետ, ի տարբերություն բոլոր կանանց, հակառակը տեղի ունեցավ, և քեզ պես չպոռնկացան, քանի որ նրանք տղամարդկանցից վարձ էին առնում, մինչդեռ հոմանիներիդ դու էիր վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցավ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 16:34
5 Խաչաձեւ Հղումներ  

Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարսը՝ Թամարը, պոռնկացել է և հղիացել»։ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, թող այրվի»։


Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ»։


Բոլոր պոռնիկներն իրենց համար են վարձ առնում, մինչդեռ դու էիր հոմանիներիդ վարձ տալիս և նրանց նվերներով հրապուրում, որ բոլոր կողմերից քեզ մոտ գային՝ քեզ հետ շնանալու։


“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։


Քանի որ գնացին ասորեստանցիների մոտ, Եփրեմն առանձին ուրախացավ, սիրեց կաշառքը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ