Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Եվ հարավային անտառին ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:47
20 Խաչաձեւ Հղումներ  

Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։


և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։


Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։


“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։


Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Տերս եմ խոնարհեցնում բարձրացած ծառը և բարձրացնում խոնարհված ծառը, չորացնում եմ դալար ծառը և դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տերս եմ ասել սա և անելու եմ”»։


Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։


Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։


Արդ, ես անիրավությունը մյուս անիրավությունների վրա եմ բարդելու։ Դա այդպես չի մնալու, մինչև որ գա նա, ում վայել է, և ես տալու եմ նրա ձեռքը”»։


ընտիր-ընտիր անասուններից, իսկ ոսկորները կաթսայի տակ կայրեք։ Թող եռա, շատ եռա, նրա մեջ ոսկորները թող եփվեն”։


որովհետև, երբ դալա՛ր փայտին այսպես անեն, չորի՛ն ինչ կպատահի»։


Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ