Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
ԵԶԵԿԻԵԼ 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ պես-պես հագցրի. երկնագույն զգեստ հագցրի քեզ, մեջքիդ բեհեզ գոտի կապեցի, քեզ վրա ընտիր մետաքս գցեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։ |
Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Խորանի ծածկը կպատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրա էլ մի ծածկ կդնես կապույտ մորթուց։
Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։
բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշաքողը, բանված, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գոտիները։
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Եվ դու զարդարվեցիր ոսկե ու արծաթե զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, կերպաս և դիպակ։ Նաշիհ կերար, յուղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, արքայական փափկության մեջ գուրգուրանք ստացար։
Բազմացի՛ր, քանի որ քեզ դաշտի բույսի պես դարձրի”։ Բազմացար և մեծացար, եկար մտար վիթխարի քաղաքները։ Ստինքներդ կազմավորվեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։
Ծովի ժողովուրդների բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահերից, գլուխներից իրենց խույրերը հանելու են, իրենց գույնզգույն հագուստներից մերկանալու են, ուժեղ տագնապելու են, գետնին են տապալվելու, իրենց կործանման ժամանակ զարհուրելու են, հոգոց են հանելու քեզ վրա,
Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.
Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,
Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։
Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։