Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Քո գեղեցիկ հագուստը վերցրիր և նրանց վրա գցեցիր, իմ յուղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 16:18
9 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։


Քեզ պես-պես հագցրի. երկնագույն զգեստ հագցրի քեզ, մեջքիդ բեհեզ գոտի կապեցի, քեզ վրա ընտիր մետաքս գցեցի։


Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։


Հացն էլ, որ տվել էի քեզ, նաշիհը, յուղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, որպես անուշահոտություն՝ նրանց առաջ դրեցիր։ Եվ դրանից հետո,- ասում է Ամենակալ Տերը,-


Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։


որոնց զոհերի ճարպն էիք ուտում, նրանց նվիրաբերումների գինին խմում։ Թող վեր կենան, օգնեն, պաշտպան կանգնեն ձեզ։


Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանի որ նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։


ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։


քանի որ սաստիկ պոռնկացավ նրանց մայրը և ամոթահար արեց նրանց, որոնց ծնեց, քանի որ ասաց. «Կգնամ իմ հոմանիների հետևից, որոնք ինձ կտան իմ հացն ու ջուրը, հագուստը և իմ կերպասը, իմ գինին, իմ ձեթը և այն ամենը, ինչ որ ինձ պետք է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ